Հղիություն, ծննդաբերություն
|
Ինչպե՞ս պետք է սնվեն հղի հանայք. news.am

Գաղտնիք չէ, որ հղի կանայք հավելյալ սնուցման կարիք ունեն: Սակայն դա բոլորովին չի նշանակում, թե հարկավոր է կրկնակի ծավալով սնունդ ընդունել:
Հղիության երկրորդ եւ երրորդ եռամսյակի ընթացքում օրական անհրաժեշտ հավելյալ սնուցիչների էներգետիկական արժեքը շուրջ 300 կալորիա է կազմում, հաղորդում է Medical Observer-ը:
Այդուհանդերձ, յուրաքանչյուր հղի կնոջ մոտ, սնուցիչների բաղադրության տեսանկյունից, տարբեր պահանջմունքներ կարող են ի հայտ գալ: Այնպես որ, ցանկալի է բժշկի կամ սննդաբանի հետ խորհրդակցել՝ ձեր կարիքներին անհրաժեշտ սննդակարգի լավագույն պլանն ընտրելու համար:
Ստորեւ մի շարք սնուցիչներ ենք ներկայացնում, որոնք առավել կարեւորություն ունեն հղի կանանց համար: Դրանց պարունակությամբ աչքի ընկնող սննդամթերքի որեւէ տեսակի սպառման չափաբաժնի մի փոքր ավելացում նախաձեռնելով՝ կարող եք հղիությամբ պայմանավորված հավելյալ կարիքների բավարարման հասնել:
Նախ՝ կալորիաների մասին. ինչպես արդեն նշվել է, հղի կանայք հղիության երկրորդ եւ երրորդ եռամսյակի ընթացքում օրական 300 կալորիայով բարձր էներգետիկական արժեք ունեցող սննդամթերքի կարիք են զգում: Հիշյալ պակասը կարող եք մեկ բաժակ յոգուրտի (110 կալորիա), մեկ շերտ հնդկացորենի հացի (70 կալորիա), խաշած կարտոֆիլի (120 կալորիա) կամ մեկ բաժակ ցածր յուղայնության կաթի (120 կալորիա) հաշվին լրացնել: Զերծ մնացեք դատարկ կալորիաներով սննդամթերքի տեսակներից (փքաբլիթ, ֆրի, հավի թեւիկ, են), որոնք, էներգետիկական արժեք չունենալուց բացի, կարող են նաեւ առողջությանը վնաս պատճառել:
Վիտամին E. օրական անհրաժեշտ ծավալը՝ 12 մգ, կարող եք մեծ չափեր ունեցող մեկ ձվից ստանալ։
Վիտամին C. օրական անհրաժեշտ ծավալը՝ 10 մգ, կես բաժակ եփված ցուկկինին կարող է տրամարդել։
Վիտամին B2. (ռիբոֆլավին). այս վիտամինի օրական 0.6 մգ չափով հավելյալ սնուցումը պտղին ի ծնե բնութագրվող, մասնավորապես՝ սրտի արատներից զերծ պահելու հրաշալի հնարավորություն է ընձեռում: Անհրաժեշտ չափաբաժինը վարսակի շիլայից կարող եք ստանալ:
Վիտամին B12. օրական 0.2 մգ-ի չափով հավելյալ վիտամին B12 ընդունելու պարագայում երեխայի նյարդային համակարգի նորմալ զարգացումը կապահովեք: Անհրաժեշտ չափաբաժինը 100 գրամ հավի մսի մեջ կարող եք գտնել:
Ֆոլաթթու. այս վիտամինը չափազանց անհրաժեշտ է հղի կանանց համար, քանի որ պտղին ի ծնե բնութագրվող բազմաթիվ արատներից, մասնավորապես՝ երկատված ողնաշարի զարգացումից կարող է զերծ պահել: Բժիշկներից շատերը խորհուրդ են տալիս նույնիսկ նախքան հղիությունը՝ մի քանի ամիսերի ընթացքում ֆոլաթթու ընդունել, ինչը վարսակի շիլայի, սպանախի, չոր լոբու, ոլոռի եւ արեւածաղի սերմերի մեջ կարելի է գտնել:
Մագնեզիում. հղի կնոջ օրական սննդակարգը 205 մգ մագնեզիում պետք է ներառի: Միներալի հարուստ պաշարներ խնձորի, կիտրոնի, թուրինջի, եգիպտացորենի, ընդեղենի եւ մուգ կանաչ բանջարեղենների մեջ կարելի է գտնել:
Ցինկ. ցինկի պահանջը հղիության փուլից է կախված: Առաջին եռամսյակի ընթացքում այն օրական 5,1 գրամ է կազմում, երկրորդ եռամսյակին՝ 6,6 գրամ, իսկ երրորդին՝ 9,6 գրամ: Միներալի հավելյալ պաշար կարելի է խոզի չալաղաջից, դդմի սերմերից եւ ձվից ստանալ:
Սելեն. հղիության ընթացքում այս միներալը քառապատկման կարիք է զգում: Թյունոսը, լոլիկը եւ բրոկոլին սելենի մեծ պաշարներ ունեն:
Կալցիում. եթե այս միներալի նկատմամբ կարիքները սննդակարգի միջոցով չբավարարեք, օրգանիզմը կսկսի ձեր ոսկերում առկա կալցիումի պաշարները սպառել: Այնպես որ, օրական հարկ է առնվազն երեք բաժին կաթնամթերքից օգտվել: Ընդ որում, մեկ բաժնի համարժեքը մեկ բաժակ կաթը կամ յոգուրտը, ինչպես նաեւ՝ 40 գրամ պաստերացված պանիրն են համարվում: Կալցիումի անհրաժեշտ պաշար կարելի է նաեւ տոֆուի եւ նարնջի հյութից, մուգ կանաչ տերեւներով աչքի ընկնող բանջարեղենի տեսակներից, բրոկոլիից, նշից, անչոուսներից եւ պահածոյացված սաղմոնից ձեռք բերել:
Երկաթ. հղիության ընթացքում օրգանիզմում շրջանառվող արյան ծավալների աճ է նկատվում, ինչի արդյունքում առաջին, երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում օրական, համապատասխանավար, 27, 34 եւ 38 մգ երկաթ կլանելու կարիք է առաջանում: Այդուհանդերձ, հարկավոր է հիշել, որ բուն կլանման գործընթացը բավականին դժվար է ընթանում: Երկաթի հարուստ պաշարներ կարմիր միսը, թռչնեղենի մուգ միսը, սաղմոնը, ձուն եւ վարսակի շիլան կարող են տրամադրել:
Օմեգա-3 ճարպաթթուներ. պտղի ուղեղի զարգացման համար նպաստավոր նշանակություն ունեցող այս ճարպաթթուները ձկնեղենի տարբեր տեսակներից, մասնավորապես՝ սաղմոնից, «թեթեւ» թյունոսից եւ սարդինաձկից կարելի է ստանալ: Սակայն հարկավոր է համոզվել, որ դրանք վստահելի եւ անվտանգ աղբյուրից են ձեռք բերվել, քանի որ փոքր քանակությամբ սնդիկ կարող են պարունակել: Նույն նկատառումներից ելնելով՝ միառժամանակ ձկան հում մսի օգտագործումից հրաժարվեք:
Ջուր. մեծ քանակությամբ ջուր ընդունեք եւ հիշյալ վիտամիններն ու միներալները սննդային հավելումների տեսքով կլանելու գաղափարից հրաժարվեք:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն